ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Ֆրանսիան փոխում է շեշտադրումը

    Ֆրանսիան փոխում է շեշտադրումը

    28.10.2013| 11:10
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիևին հղված ուղերձում նշել է. «Հավատարիմ մնալով մեր երկրների կապերի ամրապնդմանը, ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը զարգանա քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտներում։ Միաժամանակ ողջունում եմ, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում Ադրբեջանի մերձեցումը Եվրոպական միությանը, ինչը քննարկման առարկա կդառնա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերությանե գագաթաժողովին»:
  • Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    28.10.2013| 11:04
    Օրեր առաջ, հոկտեմբերի 25-ին, հետաքրքիր նախաձեռնությամբ էին հանդես եկել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Հերտա Մյուլլերը, Էլֆրիդա Ելինեկը և Ջոն Կուտզեն: colta.ru-ի հաղորդմամբ՝ նրանք հանդես են եկել ակցիայով՝ ի պաշտպանություն Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի: Դա բեռլինյան միջազգային գրական փառատոնի նախագիծն էր՝ ի համերաշխություն քաղհալածյալներ Խոդորկովսկու և Լեբեդևի:
  • Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

    Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

    27.10.2013| 23:35
    Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նա ստացել է 43 ձայն, Ռոբերտը Ամիրխանյանը` 41:
  • «Դժվար է ամբողջ կյանքը նվիրել գործիքին. դրանից շատ բան տուժում է»

    «Դժվար է ամբողջ կյանքը նվիրել գործիքին. դրանից շատ բան տուժում է»

    27.10.2013| 23:28
    ԱՐՈՒՍ ԱՃԵՄՅԱՆՆ անվանի դաշնակահարուհի է։ Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում։ Հյուրախաղերով ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չինաստանում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում և Շվեյցարիայում։ Արուս Աճեմյանի երկացանկում տեղ են գտել հայ, ռուս, արևմտաեվրոպական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2009 թվականին Ա. Աճեմյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Դաշնակահարուհու հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։
  • Անփառունակ մասնակցություն

    Անփառունակ մասնակցություն

    27.10.2013| 23:26
    Այսօր, ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչ օրը, մրցաբեմ ելավ Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը` +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը:
  • Դավիթ Բեջանյանը` աշխարհի փոխչեմպիոն

    Դավիթ Բեջանյանը` աշխարհի փոխչեմպիոն

    27.10.2013| 23:24
    Վրոցլավում (Լեհաստան) այսօր ավարտվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի հերթական առաջնությունը: 105 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացրած Դավիթ Բեջանյանն երկամարտում ցույց է տվել 405 (180+225) կիլոգրամ արդյունք ու արժանացել աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը: Դավիթը եւս մեկ արծաթե մեդալ է շահել պոկում վարժությունում:
  • Տղաները կփորձեն «խիզախել»

    Տղաները կփորձեն «խիզախել»

    27.10.2013| 16:46
    Մինչեւ տասնյոթ տարեկանների Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Եվրոպայի առաջնության առաջին ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտվեց իռլանդացի իր հասակակիցներին ու զրկվեց էլիտ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Երեքշաբթի մերոնց մրցակիցն է լինելու Ջիբրալթարի հավաքականը:
  • Գրքեր` փաբում

    Գրքեր` փաբում

    27.10.2013| 16:45
    Հաճախ է խոսվում այն մասին, որ խորհրդային շրջանում գործող շուրջ 70 գրախանութներից այսօր պահպանվել են 1-2-ը: Մայրաքաղաքի խոշոր գրախանութները երկուսն են` «Բուկինիստն» ու «Նոյան տապանը»: Բայց պետք է նշել, որ վերջին շրջանում սկսել են բացվել նորերը` «Հայ գիրք» գրախանութների ցանցը, «Նաիրի» գրատունը, ՆՓԱԿ-ի գրախանութը, «Էդիթ Պրինտը», «Նոր գիրքը» և այլն: Գրախանութներ են ստեղծվել գրադարաններում:
  • Նորից Մովսիսյանը

    Նորից Մովսիսյանը

    27.10.2013| 15:49
    Ավանդույթի ուժով դաշտից առանց գոլի չի հեռանում Յուրա Մովսիսյանը, ով «Սպարտակ»-«Ռոստով» խաղում դարձել է մոսկվացիների երկու գոլերից առաջինի հեղինակը:
  • «Շալկե»-Դորտմունդի «Բորուսիա»` 1:3

    «Շալկե»-Դորտմունդի «Բորուսիա»` 1:3

    27.10.2013| 15:42
    Ռուրյան դերբիում, հյուրընկալվելիս, Դուրտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ «Շալկեի» նկատմամբ` պատվով սրբելով բունդեսլիգայի առաջնության նախորդ մրցաշրջանում գիլզենկիրխենցիներից կրած երկու պարտությունների ամոթանքը: